|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից բացված հետաքննության շրջանակներում երկրի ԱԳՆ 249 աշխատակցի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել. հաղորդում է artigercek.com կայքը:
ԱԳՆ աշխատակիցներին մեղադրում են Թուրքիայում ահաբեկիչ համարվող և 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձ անելու մեջ մեղադրվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ:
Որոշումը կայացվել է 2010-2013 թթ. Թեկնածու մասնագետների տնօրինության կողմից անցկացված քննությունների արդյունքում պաշտոնների նշանակված 275 անձից 249-ի վերաբերյալ` գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով: