|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կոչ արեց 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:
«Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին: Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին. Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլեւս` անշրջելի»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, ինչպես նաև դռնփակ քննարկումներին, որոնց ժամանակ որոշել են, թե ճանապարհային ինչ քարտեզով են գնալու առաջ, ինչ գործողություններ են ձեռնարկելու:
Մանրամասները՝ տեսանյութում: