|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով և արդեն ազատության մեջ է:
Փաստաբանը լրագրողներին վստահեցրեց, որ դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ։
«Օրենքով մյուս կողմն իրավունք չունի բողոքարկել»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե սկսեն ճնշումներ՝ ով է այն դատավորը, որ իմ ասածը չկատարի, ապա չի բացառում, որ դատախազություն բողոք ներկայացնի, վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունի, և դատարանի որոշումը բեկանի։
Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է դատավարությանը և, ըստ նրա, ինչպես Քոչարյանն է ասել՝ որպես մեղադրող է հանդես գալու և մեղադրելու դատախազությանը, այն իրավապահներին, որոնք իր նկատմամբ մեղադրանքներ են սարքել։