|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի Ավան և Նոր համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ժամանակ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է տեղի ունեցել: Ըստ նրա՝ անձեռնամխելիության այն որակումը, որ տրվել է, հիշեցնում է շարքային կադաստրի աշխատանք:
Այս համեմատությունը դուր չեկավ դատական նիստին մասնակցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, և նա, ընդհատելով Քոչարյանի խոսքը, կոչ արեց կոռեկտ լինել:
Հայկ Ալումյանն ավելացրեց` որքան ավելի բարձրաստիճան դատախազ է խոսում, այնքան դատավորն ավելի կաշկանդված է:
Դավթյանը կրկին կոռեկտ և չափի մեջ լինել կոչ արեց: «Ես կոչ եմ անում բոլորին` մաքուր իրավական դաշտում, առանց հուզական արտահայտությունների իրենց դիրքորոշումը ներկայացնել»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ դատախազի մեղադրանքը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի: «Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,- ասաց նա Արթուր Դավթյանին: