|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ստամբուլի 13-րդ հաշտարար դատարանը որոշել է կալանք դնել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենահաջողակ գործարարներից մեկի` հայ Մաթիլդ Մանուկյանի ունեցվածքի վրա. հաղորդում է sozcu.com.tr կայքը:
Դատարանը որոշել է հետաձգել դատը մինչև դեկտեմբերի 10-ը` կալանք դրելով նրա սեփականության վրա: Այդ ընթացքում հայտնի գործարարի ձեռք բերած ունեցվածքը պետք է հետաքննության ենթարկվի:
Մանուկյանի ժառանգության համար դատարան էր դիմել 16 մարդ:
«Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանը սերում էր պոլսահայ ազնվական ընտանիքից և մահացել է 2001 թ.: Նա 20-րդ դարի Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից էր: «Հարկերի չեմպիոնն» ուներ 70 բիզնես կենտրոն, 500 բնակարան, 200 բնակարան Յալովայում քաղաքում, հինգ աստղանի 3 հյուրանոց Անթալիայում և Ալանիայում, 10 առանձնատուն Հյուսիսային Կիպրոսում, գործարան Ստամբուլում, 18 մ երկարությամբ զբոսանավ և այլն։ Բացի այդ` ուներ 220 տաքսի և մի շարք հասարակաց տներ շահագործելու թույլտվություն, բաժնեմասեր, հաշվեհամարներ երկրում և դրսում, բազմաթիվ հատուկ ավտոմեքենաներ: Զբաղվում էր բարեգործությամբ` նվիրատվություններ անելով պոլսահայ համայնքին: Կար տարածված կարծիք, որ հասարակաց տներում պահում էր միայն թուրք կանանց` դրանով ցանկանալով նվաստացնել թուրքերին: