|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նախարարությունների կրճատումն ընդհանուր քաղծառայության համակարգի բարեփոխման առաջին նախնական փուլն է. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Քաղծառայության ռեֆորմն իրենից ենթադրելու է մի քանի փուլ, առաջին հերթին մենք ընդհանուր ստրատեգիա ենք որդեգրելու` քաղծառայության համակարգի զարգացման, օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանը նշեց, թե կդժվարանա պատասխանել՝ քանի փոխնախարար կլինի ամեն նախարարությունում: «Գործառույթներից ելնելով է որոշվելու: Գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, արդյո՞ք թերբեռնված կամ գերբեռնված են եղել այդ փոխնախարարները, ու ըստ ֆունկցիաների ու գործառույթների` քանակները կհստակեցվեն», - հավելեց նա:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ դեռևս զանգվածային կրճատումներ չկան ու առաջին փուլում չեն էլ պլանավորվում: