|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ նախնական պայմանավորվածության՝ Քննչական կոմիտեին են հանձնվելու մայիսի վերջին «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները. կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին:
Նա հավաստիացրեց, որ մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի: Ըստ այդ հետազոտության արդյունքների` կառավարությունը կհայտնի իր դիրքորոշումը:
Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել են, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել: «Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, կամ խնդիրները ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»,- ասաց նա:
Հարցին, թե հետագա ներդրողների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, փոխվարչապետն արձագանքեց, որ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով: «Բոլոր այն ռիսկերը, որոնք կան, մեզ համար բացահայտված չեն, ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է»,- ասաց Տիգրան Ավինյանը: