|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Մարդինից պատգամավոր Թումա Չելիքը ԹԱՄԺ-ին օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի քաղաքացիությունը կորցրածների վերաբերյալ. հաղորդում է «Ակօս» թերթը:
«Այս օրենքի նպատակը քաղաքացիությունը կորցրած, բնակչության փոխանակման ենթարկված, հարկադրաբար աքսորված և դրա արդյունքում քաղաքացիությունը կորցրած քաղաքացիների քաղաքացիությունը վերականգնելն է»,- հայտարարել է նա:
Այս օրենքը վերաբերում է 1914 թ. հունվարի 1-ից հետո տարբեր պատճառներով երկրից հեռացած անձանց, որոնց թվում են 1914-23 թթ. աքսորված` Պոնտոսի հույները, 1915 թվականից հետո աքսորյալ հայերն ու ասորիները, 1923 թ. թուրք-հունական բնակչության փոխանակության, 1924 թ. նեստորականների աքսորի, 1934 թ. Թրակիայի (հրեական) ջարդի, 1955 թ. սեպտեմբերի 6-7 ջարդի, 1964 թ. հույների աքսորի և այլ քաղաքական պատճառների հետևանքով քաղաքացիությունը կորցրածները: