|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը շարունակվում է։ Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել:
«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, հրապարակվող նյութերում պետական գաղտնիքի խնդիր` ևս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պնդելով, որ դռնփակ նիստ անելու որևէ հիմք չկա:
Ավելի ուշ դատարանը որոշեց մերժել դատախազների միջնորդությունը, և նիստը շարունակվեց դռնբաց: