|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի նախագահի` արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Յուրի Ուշակովը, ըստ Sputnik-ի թուրքական ծառայության, պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է հետաձգել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը, նշել է. «Թե ինչ են պնդում ամերիկացիները, լավ գիտենք: Սակայն մի քանի ամիս առաջ կնքված համաձայնագիրն ամբողջ արագությամբ իրագործվում է: Դեռևս ոչ մի դանդաղում չկա»:
Bloomberg-ի` մայիսի 13-ի հոդվածում նշվում էր, որ Թրամփի վարչակազմը Թուրքիային առաջարկել էր հետաձգել Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնումը մինչև 2020 թ., և որ Թուրքիան մտածում է այդ ուղղությամբ:
Անկարան ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ չի հրաժարվելու այդ ծրագրից և առաջին խմբաքանակը սպասում է հուլիս ամսին: