|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ աշխատում են նաև ճոպանուղու նախագծի վրա: Հստակեցրեց` մոտեցումը նույնն է, ինչ մետրոպոլիտենի դեպքում, այն է` կառուցապատող ներդրողին թույլ տալ մոլ կառուցել:
«Այսինքն` մենք Մասիվի տարածքում թույլ ենք տալու կառուցել մոլ ու հյուրանոց: Մետրոյի ու ճոպանուղու կառուցման ամբողջ համակարգը ընկնելու է կառուցապատողներին վրա: Դա է լինելու պայմանը «այո»-ի ու «ոչ»-ի: Որ կառուցապատողը մեզ ավելի մատչելի տարբերակ կառաջարկի, նրա հետ էլ կհամագործակցենք»,- բացատրեց նա` հավելելով,, որ հետագայում զարգացում կլինի դեպի «Հաղթանակ» այգի, բայց այս պահին քաղաքապետարանի սկզբնական խնդիրն այդ առաջին կապն է։
Ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի` ճոպանուղու նախագծային աշխատանքներն ավելի փոքր են, քան մետրոյինը, հետևաբար` եթե ամեն ինչ գնա նախատեսածի համաձայն, այս տարվի հնարավոր կլինի ճոպանուղու բավական մեծ ծավալ կառուցել: «Գոնե սյունաշարը կկառուցենք, կմնա ինֆրաստրուկտուրան, որը հարց չէ: Իրենց ծավալով ճոպանուղիներն ավտոբուսներ են հիշեցնում` 32 տեղանոց, իսկ հաճախությունը կմշակվի այնպես, որ կուտակումներ չունենանք ո՛չ վերևի, ո՛չ ներքևի հատվածում»,- հստակեցրեց նա: