|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը և տարբեր երկրների հետ աշխատանքներ իրականացնող պատասխանատուներ:
«Մենք համապատասխան ժամանակամիջոցում պետք է կարողանանք աշխատանքներն այնպես իրականացնել, որ բացման հանդիսավոր միջոցառումն անցկացվի բոլոր չափանիշներին համապատասխան, այդ իսկ պատճառով՝ բոլոր գերատեսչություններին հորդորում եմ աշխատանքները կազմակերպել համակարգված և փոխգործակցության հիմքերի վրա»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Ի. Զաքարյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերի համատեղ ջանքերի շնորհիվ է միայն հնարավոր բոլոր խնդիրների շուրջ ունենալ կիրառելի լուծումներ: «Այդ օրերին հանրապետության տարանցիկ ճանապարհները, քաղաքները, համայնքները պետք է տոնական տեսքով լինեն, աշխատանքներում պետք է ընդգրկենք մեծ թվով կամավորների, իսկ գիշերակացի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ պետք է օգտագործենք հնարավոր բոլոր տարբերակները»,- ասել Ի. Զաքարյանը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, պետնախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք։