|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր՝ մայիսի 14-ին, հետաձգեց։ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 13:30-ին։ Պաշտպանները կշարունակեն ներկայացնել իրենց դիրքորոշումը, ինչից հետո դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի:
Իսկ այսօր նիստի ավարտին Քոչարյանը շրջվեց, շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և ասաց, որ արդեն կարող են գնալ։ Աջակիցները նրան ճանապարհեցին ծափերով։