|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում բրիտանացի ֆուտբոլային երկպագուներին զգուշացնում էին Բաքվում անվտանգության սպառնալիքների մասին. հայտնում է Русарминфо-ն:
Ըստ նրա` Լոնդոնի հայտարարությունը կարող է կապված լինել Մեծ Բրիտանիայում ՀՀ նախագահի գործունեության հետ, որը Լոնդոնում ՀՀ նախկին դեսպանն է եղել:
Ահմեդօղլուն նշում է, որ Արմեն Սարգսյանն անձնական կապեր ունի Մեծ Բրիտանիայում որոշ անձանց հետ: «Երևում է` ինչ-որ մեկը Բրիտանիայում ցանկացել է շողոքորթել նրան, կամ Արմեն Սարգսյանը խնդրել է, որ Բրիտանիայի ԱԳՆ-ն միջամտի… Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դա Արմեն Սարգսյանի ձեռքի գործն է»,- ասել է նա Sputnik.Азербайджан-ին:
Ահմեդօղլուն նաև հավելել է, որ ո´չ Հենրիխ Մխիթարյանին, ո´չ բրիտանացի երկրպագուներին Բաքվում ոչինչ չի սպառնում: