|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ-ում 2018 թվականի հեղափոխությունը դարձել է «պրագմատիզմի նկատմամբ ռոմանտիզմի տրիումֆը»: Այդ մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ ցանկացած հեղափոխության համար գումար է հարկավոր, նա պատասխանել է, որ որոշակի գումար ստիպված են եղել ծախսել: «Մենք հեղափոխության վրա ծախսել ենք մոտ 200 000 դոլար: Որտեղի՞ց այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք էլեկտրոնային դրամապանակ ենք ունեցել, և հայերը` բոլոր երկրներից, մեծամասնությունը` Ռուսաստանից, մեզ փող էին նվիրում: Մենք ծախսել ենք այդ գումարը և ամեն շաբաթ հաշվետվություն ներկայացրել»,- պատմել է Փաշինյանը:
Այդ իսկ պատճառով, ըստ Փաշինյանի, իրենք պարտավորվածություն չունեն ոչ մի անձի կամ կորպորացիայի առջև:
Տեսանյութը` այստեղ: