|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրոպան պետք է համոզի Իրանին` մնալ միջուկային գործարքում: Այդ մասին ռումինական Սիբիուում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. հայտնում է РИА Новости-ն:
«Ֆրանսիան ի սկզբանե լիովին աջակցել է պայմանագրին, որը մենք ստորագրել ենք: Այդ պայմանագիրը բավարար չէ, մենք կցանկանայինք լրացնել այն` հաշվի առնելով իրանական գործունեությունը հրթիռային ոլորտում, տարածաշրջանում»,- ասել է նա լրագրողներին:
«Իրանը պետք է մնա համաձայնագրում, և մենք պետք է անենք ամեն բան դրա համար»,- հավելել է Մակրոնը: