|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բնական է, որ Իրանը մտադիր չէ լարվածություն եւ հակամարտություն ստեղծել, բայց մեզ համար կարեւորն ազգային շահերի ապահովումն է: Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված չունենք որեւէ նախապաշարում. ասել է Իրանի ԱԳ նախարարի` քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաղչին: Այս մասին տեղեկացնում է alikonline.ir-ը` հղում անելով Իրանի հեռուստաընկերության երկրորդ ալիքին:
«Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծը ՄԱԿ-ի ԱԽ-ում միջուկային հիմնահարցի վերաարծարծումն է եւ պատժամիջոցների վերականգնումը»,- հստակեցրել է իրանցիդիվանագետը` հավելելով. «Եթե առաջիկա 60 օրվա ընթացքում 4+1-ը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) միջուկային հարցը վերաարծարծվի ՄԱԿ-ի ԱԽ-ում, կամ վերականգնվեն սառեցված պատժամիջոցները, ապա Միջուկային համապարփակ համաձայնագիրն ամբողջովին կվերանա, եւ մյուս կողմն Իրանի Իսլամական Հանրապետության կտրուկ եւ ամուր պատասխանը կստանա»: