|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 7` մահապարտ դառնալ պատրաստվող գրոհայինների: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունում աշխատող աղբյուրի խոսքերը:
Ըստ տեղեկատվության` ձերբակալվածներն «Ազգային միասնություն» ծայրահեղական խմբավորման մասնակիցներ են, այն կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Նրանք երկար ժամանակ զենք և պայթուցիկ սարքեր գործածելու դասընթացներ են անցել:
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ այս պահին տեղի իրավապահ մարմինները փորձում են հասկանալ, թե ձերբակալված ծայրահեղականները որևէ առնչություն ունե՞ն Շրի Լանկայում Զատիկի օրը տեղի ունեցած ահաբեկչություններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում ու հյուրանոցներում որոտացած մի շարք պայթյունների հետևանքով գրեթե 300 մարդ էր զոհվել: