|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի նախարարների կաբինետն անվավեր է ճանաչել Դոնբասում տրված ռուսական անձնագրերը: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է ժամանակավորապես օկուպացված տարածքների և երկրի ներսում բնակության վայրը փոխած անձանց հարցերով նախարար Վադիմ Չեռնիշը. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ՌԴ անձնագիր ստացած անձանց կարող են զրկել սոցիալական նպաստներից և կենսաթոշակներից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի վերջին հրաման է ստորագրել, որի համաձայն` Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները կարող են հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: