|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր կուսակցություններ, ինչը կհանգեցնի «հզոր քաղաքական ուժի» ձևավորման, և ինքը մտադիր է մասնակցել այդ ընդդիմության աշխատանքին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, գրում է «Ռոյթերս»-ը:
«Այո, իհարկե»,- ասել է կալանքի տակ գտնվող Քոչարյանը գործակալության հետ զրույցում` պատասխանելով հարցին` մտադի՞ր է անձամբ մասնակցել ընդդիմության աշխատանքին:
Նրա խոսքով` անցած տարի տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները «հասարակության շրջանում կուտակված դժգոհության և փոփոխությունների ցանկության հետևանք էին»:
«Ես դա հեղափոխություն չէի անվանի, քանի որ մեծ հաշվով երկրում ոչինչ չի փոխվել, բացառությամբ հասարակության շրջանում ագրեսիայի մեծ չափաբաժնի և ղեկավարության շրջանում պոպուլիզմի ու դիլետանտության հայտնվելուն»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը: