|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը «Էնֆիլդ»-ում 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին ու դուրս եկավ եզրափակիչ։
Անգլիական թիմն առաջին խաղում պարտվել էր 0:3 հաշվով: Յուրգեն Կլոպի թիմի համար եզրափակիչ դուրս գալն անհավանական էր թվում, սակայն մերսիսայդցիները կարողացան անել անհնարինը:
Արդեն 7-րդ րոպեին Դիվոկ Օրիգին բացեց հաշիվը։ 2-րդ եւ 3-րդ գոլերը խփեց Ջորջինիո Վեյնալդումը՝ մրցակցի դարպասը գրավելով 54-րդ և 56-րդ րոպեներին: Հիմնական ժամանակի ավարտից 11 րոպե առաջ Օրիջին ձեւակերպել է խաղի վերջնահաշիվը: