|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Քաղաքապետարանի աշխատավարձերի կտրուկ բարձրացման լուրը փոթորկել է ոչ միայն հանրային կարծիքը, այլև ներիշխանական շրջանակները։
Երեկ մեզ ասացին, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում ևս դեմ են այդ որոշմանը, իսկ երեկոյան խմբակցության նիստն այնքան թեժ է անցել, որ «Իմ քայլը» որոշել է տապալել ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որը պետք է քննարկեր քաղաքապետարանի և ենթակա կառույցների աշխատակազմերի աշխատավարձերը բարձրացնելու հարցը։
Մայիսի 8-ին ավագանու արտահերթ նիստը պետք է քննարկի այս սենսացիոն առաջարկը։ Հիշեցնենք՝ քաղաքապետի աշխատավարձը դառնալու է 1 մլն 200 հազար, թաղապետերինը՝ 773 հազար և այլն»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: