|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում գրոհայինների դեմ արշավն ավարտված չէ, և հրեական պետությունը պատրաստվում է շարունակել այն: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Շաբաթ և կիրակի կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել, որոնք խլել են 4 իսրայելցու և 25 պաղեստինցու կյանք:
«Արշավն ավարտված չէ, այն պահանջում է համբերություն և խելամտություն: Մենք պատրաստվում ենք դրա շարունակմանը: Մեր նպատակն է հասնել խաղաղության և հարավի մարդկանց անվտանգության ապահովմանը»,- ասվում է Նեթանյահուի հայտարարությունում: