|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես հաղորդում է ՀՀ Քննչական ծառայությունը, 2019թ. մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Ա.Զորոգլյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր :
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն: