|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թաիլանդի միապետ Ռամա X-ի պաշտոնական թագադրման կապակցությամբ երկրում համաներում կանցկացվի. արդյունքում ազատ կարձակվի 40 000-50 000 կալանավոր: այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:
Նշվում է, որ այս պահի դրությամբ թագավորությունում գործում է 143 բանտ, որոնց ղեկավարներն ազատազրկվածներին արդեն տեղյակ են պահել, որ նրանցից շատերը ազատ կարձակվեն:
Հավելվում է նաև, որ մյուս կալանավորների պարագայում կկրճատվի վերջիններիս ազատազրկման չափը:
Հիշեցնենք, որ Ռամա Х-ը գահը ժառանգել է 2016 թվականին, երբ մահացել է նրա հայրը՝ Պհումիպոն Ադուլյադեթը: Վերջինս գահակալում էր 1946 թվականի հունիսի 9-ից։