|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային այն երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և խորանալ` որակական նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները:
Հանրապետության նախագահը Անջեյ Դուդային մաղթել է հաջողություն և ամենայն բարիք, իսկ լեհ ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց: