|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը պատասխանել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությունը, որում նշված էր, որ «ԱՄՆ-ն շարունակելու է կոչ անել Թուրքիային` հարգանք ցուցաբերել խոսքի ազատության, արդար դատական երաշխիքների և դատարանների անկախության նկատմամբ». հաղորդում է sabah.com.tr կայքը:
Ալթունն իր թվիթերյան էջում պատասխանել է այս հայտարարությանը. «Շարունակելու ենք պնդել, որպեսզի ԱՄՆ-ն դադարի թաքնվել խոսքի ազատության հետևում: Վաշինգտոնը, այլ երկրներին մեղադրելու փոխարեն, պետք է կենտրոնանա տևական ժամանակ շարունակվող` ծայրահեղ աղքատության ու ռասայական խտրականության հարցերի վրա»: