|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը հայտնել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, լուրջ է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը. հայտնում է Trend-ը:
«Ուրախ ենք, որ հանդիպումներ են տեղի ունեցել երկրների ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում լարվածության թուլացման և հրադադարի խախտումների նվազման վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման ընթացքում Մոսկվայում բավարար համաձայնություններ են ձեռք բերվել։ ԱՄՆ-ն ապագայում կարող է անցկացնել ԱԳ նախարարների հանդիպում: Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը` չեմ կարող ասել, թե հանդիպման վայրը որոշել ենք, բայց վստահ եղեք, որ ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում իր պարտականություններին: Մենք ցանկանում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: