|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:
Նշվում է նաև, որ մայիսի 2-ի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Այս մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:
Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համաձայնագրի վավերացմանը։
Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրել է կարճատևընդունելության։
Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։