|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի այն հայտարարությանը, ըստ որի` ԱՄՆ-ն պատրաստվում է իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը ներառել երկրի ահաբեկչական կառույցների ցուցակում. հաղորդում է «Եվրոնյուզ»-ի թուրքական ծառայությունը:
Քաթարում ունեցած ելույթում Զարիֆը նշել է. «ԱՄՆ-ն այն իրավիճակում չէ, որ ուրիշներին ահաբեկչական կառույց հայտարարի: ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանի ամենամեծ ահաբեկչին: Դա էլ Իսրայելն է»: