|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի թիվը: Նախագիծը ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախագծերի նպատակն է աջակցել հանրապետության տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան` բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին` բակալավրի առումով, որտեղ նախատեսել ենք 2600 տեղ, 1300 տեղ մագիստրոսական տեղերի համար և 140` ասպիրանտական: Ըստ մասնագիտությունների` անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են եղել` պետության տնտեսության զարգացման համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, գյուղատնտեսական և այլ ոլորտները բարձրագույն կրթության կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը»,- ասաց Հարությունյանը: