|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարյուրավոր ուրուգվայցիներ, որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգներն են, մասնակցել են Ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը. տեղեկացնում է El Diario պարբերականը, ոգեկոչման արարողության նախաձեռնությունը պատկանում է Ուրուգվայի «Հայ երիտասարդներ» միությանը, որն արդեն 10-րդ տարին է, ինչ կազմակերպում է անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները հարավամերիկյան երկրում, որն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ոգեկոչման երթին մասնակցում են ինչպես երիտասարդներ, այնպես էլ մեծահասակներ և երեխաներ՝ իրենց հետ տանելով հայկական դրոշն ու «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» գրությամբ պաստառներ:
Ոգեկոչման արարողություններ են իրականացվում նաև մի շարք այլ հարավամերիկյան երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում, որտեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, այնուհետև մեկնարկել է երթը Բուենոս Այրեսի համալսարանի մոտից՝ ուղևորվելով Թուրքիայի դեսպանի նստավայր: