|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 23-ին աշխատանքային այցով Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտում հանդիպում է ունեցել Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների հաստատության տնօրենների խորհրդի անդամներ Խուան Ֆարոպպա Ֆոնտանայի և Մարիանա Բլենգիո Վալդեսի հետ:
ԱԳՆ ղեկավարը և ուրուգվայցի իրավապաշտպանները քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, մարտահրավերներն ու արձանագրված հաջողությունները:
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են և առանց բացառության պետք է հասանելի լինեն բոլորին՝ անկախ երկրի կարգավիճակից։ Այս համատեքստում նա կարևորել է Արցախի և տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների հետ համագործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի ոլորտում արձանագրված հաջողությունների զարգացմանը։