|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դաշնակցական անվանի մտավորական Նիկոլ Աղբալյանը ասել է. «Այն դատերը կմեռնեն, որոնք պաշտպան չունեն»:
Իսկ ՀԱՅ ԴԱՏԸ կենդանի է եւ կենդանի կմնա, քանի դեռ կենդանի է հայ ժողովրդի պայքարի ոգին: Քանի դեռ կենդանի է մեր իրավունքի գիտակցության ոգին: Քանի դեռ վճռական ենք չներելու ոճրագործությունը ոչ թե կույր վրեժխնդրությամբ, այլ գիտակցաբար: Քանի դեռ վճռական ենք կերտելու ՄԻԱՑՅԱԼ երկիր`Եփրատից դեպի արեւելք, մինչեւ Արցախի արեւելյան սահմանաեզրը:
Ուրեմն չմոռանա՛նք, չվարանե՛նք եւ գիտակցե՛նք, որ ներկա սերնդին է բախտ վիճակվել կերտելու նոր Հայաստանը` ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ: