|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախում գտնվող ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի «Կարս»-ի Կենտրոնական կոմիտեի «Աղբալյան» կոմիտեության մի խումբ անդամներ ապրիլի 22-ին այցելել են ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոն: Կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանի հետ: Արթին Սուքիասյանը, Փաթրիկ Փարեջյանը և Արաբո Քրիքորյանը «Աղբալյան» կոմիտեության հանձնախմբի անդամ են, որը Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու համար աշխատանք է տանում, իսկ այցի նպատակը տեղում իրավիճակին ծանոթանալն ու ուսումնասիրություններ կատարելն է:
Հանձնախումբը համակիրներ ունի նաև ոչ կուսակցական շրջանակներից, իսկ Արցախում առաջին ծրագիրը մտադիր են իրագործել Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա համայնքում: