|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան: Ստուգվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրների կատարման պատրաստականությունը, անձնակազմի ներդաշնակ գործելու ունակությունները: Անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ և կրակի կառավարման մարզումներ, այդ թվում՝ գիշերային պայմաններում. տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և լիարժեք կատարել առաջադրված խնդիրները: