|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ցեմենտի արտադրության համար հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնության հետեւում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:
Վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի արտադրություն, իսկ ցեմենտը արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում:
Կլինկերի ներմուծումը հարկումից ազատելու դեպքում Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ հայտնվել հավասար եւ նույնիսկ ավելի շահավետ վիճակում, եւ իշխանության աջակցությամբ նրանց դուրս մղել շուկայից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում