|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար առաջադրված Գեղամ Գևորգյանի ղեկավար լինելու ստաժը չի համապատասխանում այդ պաշտոնի համար անհրաժեշտ նվազագույն ստաժին։ Այս պնդումով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմում է ուղարկել վարչապետին՝ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչելու համար։ Այսօր ԱԺ-ում Մարուքյանն ասաց, որ Գևորգյանը դիմել է վարչապետի աշխատակազմ ու սխալ ընթացակարգով անընդունելի պարզաբանում է ներկայացրել։
Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին դիմեց ու ասաց, որ կարող է փաստաթղթերով ապացուցել, որ Գևորգյանը չի համապատասխանում այդ պաշտոնին, հետևաբար` Մակունցն էլ պետք է միջոցներ ձեռնարկի նրա թեկնածությունը կասեցնելու համար։
«Կամ էլ օրենքը փոխեք, ընտրե, ի՞նչ ասեմ», – ամփոփեց Մարուքյանը։