|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին`ոստիկանությունը ու ԱԱԾ-ի կարգավիճակի փոփոխության մասին, հիշեցնելով, որ վարչապետը խոստացել էր, որ այդ կառույցները կդառնան նախարարություններ:
«Պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք կատարում Ձեր խոստումը»,- հարց ուղղեց պատգամավորը: Փաշինյանը պատասխանեց, որ այդ խոստումը տալիս` չի խոսել կոնկրետ ժամկետների մասին:
«Ես ինքս էլ էդ մարմինների գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց չեմ համարում, որ տարին մեկ պետք է կարգավիճակ փոխենք: Գործունեության որոշակի փուլ ամփոփելուց հետո կքննարկենք նաև այդ տարբերակը, հնարավոր է՝ նաև փուլային լուծումների գնանք»,-ասաց վարչապետը։