|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի` ԵՄ անդամակցության թեմային. նշում է sabah.com.tr կայքը:
«Մենք չենք հրաժարվել անդամակցությունից: Այդ թեմայով շարունակվում են աշխատանքները: ԵՄ-ն պետք է անկեղծ լինի Թուրքիայի նկատմամբ»,- ասել է նա և հույս հայտնել, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը կվերացվի:
Նշենք, որ Էրդողանի` իշխանության գալուց հետո ԵՄ անդամակցության բանակցությունները նոր թափ էին ստացել, սակայն վերջին ժամանակաշրջանում Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով Եվրամիությունում բացասական են վերաբերվում Թուրքիայի անդամակցությանը: