|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է , որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի հրդեհից հետո, որը լրջորեն վնասել է շենքը: Այդ մասին նա ասել է ժողովրդին հղված ուղերձում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես ձեզ հանդիսավոր կերպով հայտարարում եմ, որ մենք կվերականգնենք այդ տաճարը: Բոլորս միասին: Դա, անկասկած, Ֆրանսիայի ճակատագրի մի մասն է»,- ասել է նա:
Երեկ երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել: Փլուզվել է տաճարի տանիքը և գմբեթը: Հրդեհն արդեն մարվել է: