|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հովանավորչության որոշակի դրսեւորումներ, փաստորեն, պահպանվում են նաեւ նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները եւս արտոնություններ են ստանում։
Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսեւան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար եւ հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է արձակվել։
Այսինքն՝ 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորելու» համար մարդը փաստացի անազատության մեջ է մնացել երկու ամիս, որից հետո ազատվել է պատասխանատվությունից»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: