|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։
Վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Նրանք եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:
AntiFake ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում:
Տեսանյութը` այստեղ: