Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
58 տարեկան հասակում մահացել է ազատամարտիկ, Արցախի Հանրապետության մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կրակային դասակի հրամանատար Էռնեստ Շեկյանը:
Ազատամարտին իր մասնակցությունը սկսել է դեռ 89-90 թվականներին՝ զենքի եւ զինամթերքի տեղափոխումից Շահումյանի եւ Մարտակերտի շրջաններ։ Անդամակցելով Դաշնակցությանը՝ ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակում ստանձնում է կրակային դասակի հրամանատարությունը։ Զորամիավորման կազմում անցնում է արցախյան գրեթե բոլոր թեժ ճակատներով։ 1992-1994 թվերին մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Աղդամի, Քարվաճառի եւ այլ շրջանների ազատագրական եւ պաշտպանական մարտերին:
Զինադարդարից հետո էլ դառնում է Արցախի պաշտպանության բանակի սպա՝ մինչեւ առողջական խնդիրների պատճառով զորացրումը։ Բայց սիրտն արդեն մնացել էր Արցախում։ Այդտեղ էլ հաստատվում է բնակության։ Նրա համոզմամբ՝ հայրենիքի համար մարտնչելու հնարավորությունը ճակատագրի պարգեւ է: Ասում էր «դեռ Հայրենիք ձեռք չեմ բերել»՝ ակնարկելով Միացյալ Հայաստանի ազատագրության պայքարի շարունակումը։
Էռնեստ Շեկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, երկուշաբթի՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը՝ երեքշաբթի ժամը 13:00-ին` Եռաբլուրում: