|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է սպասել ԱՄՆ-ի` բանակցությունների հարցում մոտեցման փոփոխությանը մինչև տարեվերջ: Այդ մասին հայտնում է Minval.az-ը` Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:
Կիմ Չեն Ընը նշել է, որ համբերատար կսպասի ԱՄՆ-ի «իմաստուն» որոշմանը և կփոխի իր դիրքորոշումը, ինչը հնարավորություն կտա նոր բանակցություններ վարելու:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները «հիասքանչ» են: