|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եթե այստեղ կա վեճ, ուրեմն արդարադատության նախարարն այստեղ անելիք չունի: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսպես արձագանքեց Փաշինյանի՝ մաքսատան աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ լրագրողների հարցին:
Դատական համակարգում կոռուպցիայի վերաբերյալ նախարարը նշեց. «Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայն դեպս, նման ընկալում և տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաև այն գործերը, որոնք այս պահին քննվում են: Այդպիսի երևույթ կա, և դա պետք է արմատախիլ արվի: Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը. դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ և համարժեք կենսաթոշակ: Հայաստանը Եվրոպայի խորհրդում այս առումով գտնվում է վերջին տեղում` ամենավերջին տեղն է զբաղեցնում: Հիմա յուրաքանչյուր դատավոր միջին հաշվով ստանում է 1100 եվրոյին համարժեք դրամ, իսկ նախավերջին տեղում գտնվող Մոլդովայում դա ավելի քան 3 անգամ բարձր է: Սա այդ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործոններից մեկն է»: