|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Փաստ» թերթը գրում է. «Քանիցս անդրադարձել ենք հին իշխանությունների օրոք ընտրված համայնքապետների եւ նոր իշխանությունների բավական լարված փոխհարաբերություններին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, համայնքապետների վրա ճնշումների մի նոր ալիք սպասվում է մայիս-հունիս ամիսներին, այդ «գրոհը» լինելու է բազմավեկտոր, քանի որ մի քանի պետական գերատեսչություններ այցելելու են ռիսկային համայնքներ եւ «արմատական ու խորքային» ստուգումներ սկսեն:
Խոսքը գլխավոր դատախազության, Հաշվեքննիչ պալատի (նախկին Վերահսկիչ պալատ), պետական վերահսկողական ծառայության եւ ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի հետախուզական բաժինների մասին է: Տեղեկությունների համաձայն, համայնքապետները հնարավոր բոլոր միջոցներով «մաքրում» են իրենց հիմնարկները ռիսկային թեմաներից եւ փորձում «կոնտակտի դուրս գալ» այս «մեգաօպերացիայի» քավորի՝ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հետ»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: