|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքների վերաբերյալ` ուշադրություն հրավիրելով Սիրիայում հայկական ազգային մարդասիրական առաքելության և ՄԱԿ-ի մարդասիրական աջակցություն ցուցաբերող կառույցների միջև աշխատանքների համակարգման հնարավոր ձևաչափերի վրա: