|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ռուսաստան-Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության 8-րդ ժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Սիրիայում շարունակվող հակամարտությանը վերջ դնելու մասին. հաղորդում է artigercek.com կայքը::
Նա նշել է. «Խնդրո առարկան, անշուշտ, Իդլիբում մեր առաջընթացն է: Սիրիայում քաղաքական լուծման հանգելու համար նախ և առաջ պետք է Իդլիբի խնդիրը լուծենք»:
Էրդողանն իր հերթին նշել է. «Իդլիբը մեզ համար շատ զգայուն շրջան է, և այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետ ենք համաձայնեցնում: Իդլիբում արդեն առաջին քայլերն ենք արել, անում ենք ու անելու ենք: Հետքայլն արդեն անհնար է: Առաջնահերթություն է Սիրիայի տարածքային ամբողջականության ապահովումը»: