|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: Նա ասաց, որ Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներին ծանոթանալու համար ԲՀԿ-ն ակնկալում է Փաշինյանի հետ փակ հանդիպում խորհրդարանում: «Մեզ համար մութ է: Տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանը` առանձին, մեր վարչապետը` առանձին, դրա համար մենք ցանկանում ենք հանդիպել վարչապետի հետ, հրավիրել Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ու պատասխանը մեր համար ընդունելի լինի»,- նշեց Ծառուկյանը:
Անդրադառնալով ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ` ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ, նա նշեց. «Ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք` 25 տարի Արցախը առանձին պետություն է, ունի իր ԱԺ նախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի պայքարն անկախ պետության համար է եղել»: